Պաշտոնական Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին․ Արման Բաբաջանյան

Պաշտոնական Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին՝ կառույցի որդեգրած ոչ համարժեք կեցվածքի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցում մտահոգությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ ձևակերպումների և գնահատականների վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի զինվորականները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Արմեն Գրիգորյանը եշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀԱՊԿ նախագահ Ստանիսլավ Զասը։

«Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել