Անվտանգային մարտահրավերները թողնել ՀԱՊԿ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նոր նշանակումներից և կազմավորումից հետո, պարտավոր է Հայաստանի անվտանգության մարտահրավերները ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի շրջանակից դուրս բերել միջազգային մանդատի, ու հարաբերությունների դաշտ:

Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա պատասխանից հետո դրանց լուծումը բացառապես միջազգային իրավունքի տիրույթում է։

Հայաստանի անվտանգային մարտահրավերները թողնել ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել