«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում տնօրեն է նշանակվել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

«Ղեկավարելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կոտով, ՀՀ Սյունիքի մարզպետի 2011 թ. հոկտեմբերի 5-ի N 145-Ն որոշմամբ հաստատված կարգի 70-րդ կետով և հիմք ընդունելով «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2021 թ. հունիսի 25-ի «Մրցույթում հաղթող ճանաչելու մասին N 4 որոշումը և եզրակացությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արարատ Վարդանյանին 2021 թվականի հունիսի 29-ից նշանակել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ ազատելով նույն ընկերության տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից՝ կնքելով աշխատանքային պայմանագիր մինչև 26.05.2023  թվականը:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել