ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու – Երևան – Ակտաու չվերթը։ Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան – Երևան – Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել