Հունիսի 22-ին Երևանի ավագանին որոշում է ընդունել, որը այսօր՝ հուլիսի 1-ին, ուժի մեջ է մտնում։ Որոշման մեջ նշվում է․
«Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։
2. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցը, ի պատիվ հայր և որդի Շահամիր և Հակոբ Շահամիրյանների, անվանափոխել Շահամիրյանների փողոց»,-նշված է որոշման մեջ։