Հունիսի 28-30-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից:
Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և մի շարք այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։
Հանդիպումներ տեղի ունեցան ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։
ՀՀ պատվիրակության հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև անդրադարձ եղավ առաջիկա մի շարք ծրագրերի իրականացմանը։