Դոլարի փոխարժեքի նվազումը կանգնեց․ այն փոքր-ինչ թանկացել է

Կենտրոնական բանկից հայտնում են, որ հունիսի 30-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․

  • դոլար – 495.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով,
  • եվրո – 589.68  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով,
  • ռուբլի – 6.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով,
  • ֆունտ ստերլինգ – 687.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.72 դրամով։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ, տարադրամի փոխարժեքը զգալի բարձրացել էր։ Դոլարի փոխարժեքը չէր նվազում 520 դրամից։ Դոլարի փոխարժեքը սկսեց նվազել հունիսի 7-ից սկսած։

Երեկ՝ հունիսի 29-ին, գրանցվեց՝ 495.37 դրամ։ 2021 թվականին դոլարի փոխարժեքն ամենաբարձրը եղել է մարտ ամսին՝ կազմելով 527.55 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել