Քաղաքապետարանը կոծկում է 197 դպրոցում տեղի ունեցող խախտումներն ու կեղծիքները. Աննա Կոստանյան

7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ Երևանի համար 197 դպրոցին և իր խոսքով՝ այնտեղ տեղի ունեցող իրավախախտումներին  և կեղծիքներին:

«Քաղաքապետարանն ինձ հետ զուգահեռ՝ հակառակ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում փորձելով արդարացնել ու կոծկել այդ կեղծիքները, որոնք շարունակում են տեղ գտնել իրականության մեջ: Մարդիկ հանձն են առել այդ դպրոցի անձնական պաշտպանը լինելու»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ պետք է դադարեցնել այդ դպրոցի տնօրենի լիազորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել