Դեպի Գերմանիա ճամփորդելու սահմանափակումների թուլացում՝ պատվաստված անձանց համար

Դեպի Գերմանիա ճամփորդելու սահմանափակումների թուլացումը՝ պատվաստված անձանց համար, գործում է  2021թ. հունիսի 25-ից։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։

Դեսպանատնից նաև հայտնում են, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) արտոնած պատվաստանյութերով կորոնավիրուսային  SARS-CoV-2  հիվանդության դեմ լիարժեք պատվաստված անձինք  2021թ. հունիսի 25-ից սկսած կարող են Հայաստանից մուտք գործել Գերմանիա:

Բացառություն է կազմում Գերմանիա մուտք գործելը այն երկրներից, որոնք դասակարգված են որպես «վիրուսի տարբերակների տարածաշրջան»: Այս երկրների դեպքում դեռևս գործում է փոխադրումների իրականացման արգելքը դեպի Գերմանիա:

Բացի ԵՄ սահմանած բացառությունների հիմքով արտոնված ճամփորդություններից, դեսպանությունն այսուհետ կընդունի նաև բացառապես Գերմանիա մուտք գործելու համար ներկայացվող շենգենյան վիզայի դիմումներ՝ միայն լիարժեք պատվաստված անձանցից (այլ կատեգորիաները՝ հաջորդող ամիսներին), մասնավորապես՝

  1. ծնողներից և տատիկ-պապիկներից, որոնք այցելում են Գերմանիայում բնակվող իրենց չափահաս զավակներին կամ թոռներին,
  2. չափահաս զավակներից, որոնք այցելում են Գերմանիայում բնակվող իրենց ծնողներին,
  3. քույր-եղբայրներից, որոնք այցելում են Գերմանիայում բնակվող իրենց քույր-եղբայրներին, բայց ոչ՝ նրանց ամուսիններից կամ զավակներից:

Դիմումին պետք է կցել Գերմանիայում ապրող հարազատների օրինական կացության վավեր վկայականի պատճենը:

Տեղեկություններ պարտադիր պատվաստման վերաբերյալ

Երկիր մուտք գործել կարող են միայն այն անձինք, որոնք պատվաստված են Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի (Paul-Ehrlich-Instituts (PEI) (https://www.pei.de/impfstoffe/covid-19) կայքում թվարկված պատվաստանյութերից որևէ մեկով, ընդ որում՝ պահանջվող վերջին պատվաստափուլից/ պաստվաստաչափի ստացումից պետք է անցած լինի առնվազն 14 օր: Ներկայում սա վերաբերում է միայն Դեղամիջոցների եվոպական գործակալության (EMA)  արտոնած պատվաստանյութերին:  Համեմատելի պաշտպանական չափանիշները բավարարող այլ պատվաստանյութերի ներառումը վերոնշյալ ցանկում նախատեսվում է անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո:

Երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ԵՄ թվային COVID-սերտիֆիկատ կամ պատվաստումը հավաստող նմանօրինակ վկայական՝ թվային կամ թղթային, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն տարբերակով:

Վկայականում պետք է պարտադիր նշված լինեն

  1. պատվաստված անձի անձնական տվյալները (առնվազն՝ անուն-ազգանունը և ծննդյան թիվը),
  2. պատվաստման ամսաթիվը, պատվաստումների քանակը,
  3. պատվաստանյութի անվանումը,
  4. հիվանդության անվանումը, որի դեմ անձը պատվաստվել է,
  5. տարբերանշանները, որոնց միջոցով հնարավոր է ճանաչել պատվաստումն իրականացնող կամ վկայականը տրամադրող անձին կամ հաստատությունը, օրինակ՝ հաստատության պաշտոնական լոգոն կամ պատասխանատու անձի անուն-ազգանունը:

 Ապաքինված անձանց դեպքում հնարավոր է, որ պատվաստումն իրականացվի ընդամենը մեկ պատվաստափուլով (մեկ դեղաչափով): «Լիարժեք պատվաստված» կարգավիճակը հավաստելու համար հարկավոր է ներկայացնել տեղեկանք առ այն, որ պատվաստմանը նախորդել է կորոնավիրուսային SARS-CoV-2-ով հիվանդացություն: Հիվանդացությունը հարկավոր է հավաստել ՊՇՌ դրական թեստով: Ապաքինման հավաստումը պետք է ներկայացնել գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն՝ թվային կամ թղթային որևէ տարբերակով:

12 տարին չլրացած անձը, որը դեռ պատվաստված չէ, կարող է թեստի առկայությամբ (ՊՇՌ թեստ կամ հակամարմինների թեստ) մուտք գործել երկիր, եթե նրան ուղեկցում է առնվազն մեկ լիարժեք պատվաստված ծնող: Վեց տարին չլրացած անձանցից թեստ չի պահանջվում:

Հավելյալ տեղեկություններ կարող եք իմանալ այստեղ՝

 https://www.bmi.bund.de/SharedDocs/faqs/DE/themen/bevoelkerungsschutz/coronavirus/coronavirus-faqs.html

Կարևոր է իմանալ

Երկիր մուտք գործելու համար գրանցվելու կարգը և կարանտինային դրույթները

Ռիսկի խմբի երկրներից /տարածաշրջաններից Գերմանիա մուտք գործելու համար գրանցվելու կարգի և կարանտինային դրույթների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

Գերմանիայի դաշնային առողջապահության նախարարության տեղեկությունները ռիսկի խմբի երկրներից, ինչպես նաև վարակի բարձր ցուցանիշ և վիրուսի տարբեր տեսակներ ունեցող երկրներից մուտքի վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ

Կովիդ-19-ի դեմ պայքարի նոր գործողություններ.

Նոյեմբերի 2-ից սկսած Դաշնության և երկրամասերի որոշման համաձայն հյուրանոցները և հյուրատները գիշերակաց կարող են առաջարկել միմիայն անհրաժեշտ ճամփորդությունների դեպքում: Զբոսաշրջային նպատակներով գիշերակացի տրամադրումը սկզբունքորեն այլևս չի թույլատրվում: Ուստի զբոսաշրջային նպատակով վիզայի տրամադրումը ևս հնարավոր կլինի միայն բացառիկ դեպքերում: Սույն կանոնակարգման կիրարկման համար իրավասու են դաշնային երկրամասերը: Տվյալ երկրամասից է կախված՝ արդյոք առանձին դեպքում ճամփորդությունը թույլատրելի է, թե ոչ: Հավելյալ տեղեկություններ (միայն գերմաներենով) կարող եք գտնել այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել