Ստանում էի բազմաթիվ ահազանգեր, որ Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու. Թագուհի Թովմասյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը

Հունիսի սկզբին ստանում էի բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Արարատի Զոդի զորամասից Գեղարքունիք տեղափոխված և Վերին Շորժայում ծառայություն իրականացնող Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու: Այսինքն՝ զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն վճարվել…

Դիմել էի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ բարձրացնելով նաև զինծառայողների հավելավճարների/լրավճարների վերաբերյալ հարցը:

Արդեն ստացել եմ պատասխան գրություն և արդյունքում տեղեկացնում եմ, որ

Զոդի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողները, որոնք ընդգրկված են եղել և ներկայումս ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում մարտական առաջադրանքի կատարման և մարտական հերթապահության, ստացել են իրենց ամենամսյա դրամական բավարարումը,

2021թ. հուլիս ամսից հետո թվաքանակների հաստատման դեպքում Զոդի զորամասի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով կհաշվարկվեն և բոլոր այն պայմանագրային զինծառայողներին, որոնք գտնվել են Վերին Շորժայում, կվճարվեն մարտական հերթապահության համար նախատեսված հավելումները՝ փաստացի ծառայած օրերի դիմաց։

Բարի և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինծառայողներին: Գիտեք՝ ձեր բոլոր խնդիրներին անդրադառնում եմ արտահերթ և հրատապ կարգով: Եվ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ նպաստում եմ դրանց լուծմանը»,-գրել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել