Արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո․ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել է․

«Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի պրոբլեմներով, որովհետև իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց աշխատանքի ոճն ու իրենց աշխարհայացքներն են եղել այս պրոբլեմների պատճառը։

Այդպես էլ չեն հասկացել։ Իրենք չարացած են, շարունակելու են նոր հետապնդումներ և համոզված եմ, որ դա պարտադիր, անխուսափելիորեն բելելու է նոր արտահերթ ընտրությունների։ 2018 թվականից հետո արտահերթ ընտրությունները եղել են 2,5 տարի անց, քանի որ այս իշխանությունը պրոբլեմներ լուծող չէ, այլ պրոբլեմներ ստեղծող է, իմ կանխատեսումն է, որ մենք, մեծ հավանականությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո։ Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը»։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել էր․

««Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է  ՀՀ օրենսդրությունը։

Եվ ավելին՝ մենք վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն։ Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել