«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց․
«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։
Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և մեր տեսածի միջև։ Հնարավոր երկու տարբերակ կա։ Առաջին՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը։
Եվ երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։
Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»։