Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան․ ՊՆ

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել