Սրանք Հայաստանի ճակատագիրը ոտնատակ տվողներն են. Աննա Մկրտչյան

Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառման արդյունք է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը:

«Եթե չլիներ զինվորականների հրահանգված ընտրությունը, նրանց սպասող արդեն ծրարված քվեաթերթիկները, ՔՊ-ի պատգամավորների վերահսկողությունը ընտրական տեղամասերում, մարզպետարանի ու նախարարությունների ենթակայության տակ գտնվող մեքենաներով ՔՊ ընտրողների տեղափոխումը, սեփական կուսակցությունների կողմից Նիկոլին ծախված հանձնաժողովականներ (խոսքը ԲՀԿ, ԼՀԿ մասին է, որովհետև միայն նրանք էին ներկայացված հանձնաժողովներում)»,-նշել է նա:

Ոստիկանության հսկողությունը ՔՊ շտաբերի մոտ, որպեսզի ներսում պատշաճ կատարվի «գռզոյի» փողերի բաշխումը ըստ ընտրողների «ձեն բերողների»։ Եթե ընտրությանը նախորդող գիշերը չանհետանային կնիքները ու ԱԱԾ-ն զբաղվեր ոչ թե օրինակ «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբեր այցելողներին ահաբեկելով ու ցուցակագրելով, այլ իրականում ազգային անվտանգություն հարցերով։
Սա է կեղծված 600.000-ի պատմությունը։

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը նա գրել է. «Պիտի ասի որ ճիշտը ՔՊ-ին ծառայելն է ու հաստատի, որ հիմա հնազանդ ծառայում են։ Դրա համար այ էս իբր հանրային ծառայողների, իսկ իրականում ՔՊ ստրուկների ապօրինի ազատումների կամ ոնց Արմեն Գրիգորյանն է ասում՝ կադրային ջարդի մասով ամեն ինչ պարզ է։ Սրանք ի՞նչ են։ Սրանք Հայաստանի ճակատագիրը ոտնատակ տվողներն են։ Սրանք ոչ քաղաքական ուղի ընտրողներ են, այլ թուրքի ստրուկին ծախվողներ։ Սրանք էլ են մեղավոր ու պատասխանատու։ Սրանց գնացուցակն է մնացել իմանանք։ Դա էլ շուտով պարզ կլինի»:

Ընտրությունների վերաբերյալ նա գրել է. «Գնացածների մոտ 600.000-ն էլ ընտրեց ուրիշներին, որովհետև ատում է դավաճաններիդ (ճիշտ է այդ ձայների կեսը փոշիացրեցիք ձեր խամաճիկներով)։

Հ.Գ. Ոնց ասեց «նոր Հայաստանի» Մուկուչյանը։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը տեխնիկական գործընթաց չէ։

Պատասխան չենթադրող հարց։ Իսկ ի՞նչ է։ Գաղափարական թե քաղաքական գործընթաց է։ Չնայած, երևի ճիշտ եք։ Դրա համար կամք է պետք, իսկ կամքը շատ հեռու է զուտ տեխնիկական հարց լինելուց»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել