Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի ներկայացված հայցապահանջից

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ամբողջությամբ հրաժարվել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դեմ ներկայացրած հայցապահանջից։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դատարանը որոշել է գործի վարույթն ըստ հայցի Տիրան Խաչատրյանի ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի՝ հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ, կարճել։

Դատարանի որոշումը արդեն ուժի մեջ է մտել։

Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր 2020-ի դեկտեմբերի 17-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

Ենթադրվում է, որ հայցի պատճառը նոյեմբերի 27-ին Սոթքում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանի արած հետևյալ հայտարարությունը լինի. «Երեկ մենք լսեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, և այնտեղ մի բուռ հող ուտել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել