Հունիսի 29-ից հուլիսի 04-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 29-30-ին, հուլիսի 01-04-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում՝
Հունիսի 29-30-ին, հուլիսի 01-03-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: