Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով բաժանորդի անձնական տվյալների հնարավոր արտահոսքի համար․ Վիվա-ՄՏՍ

Հորդորում ենք զերծ մնալ սոցցանցերում շրջանառվող՝ զեղծարարության նպատակներ հետապնդող տարատեսակ կասկածելի «գրավիչ առաջարկներին», որոնք ոչ այլ ինչ են, քան Վիվա-ՄՏՍ-ի սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող ծառայությունների մատուցման պայմանների խախտում: Այս մասին հայտնում են ընկերությունից։

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ զեղծարարություններով զբաղվող անձանց կողմից առաջարկվող ծառայություններից որևէ բաժանորդի կողմից օգտվելու դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով բաժանորդի անձնական տվյալների հնարավոր արտահոսքի, նյութական վնասների կամ հեռահաղորդակցության ծառայությունների օգտագործման դիմաց չնախատեսված հավելյալ ծախսերի գոյացման համար: Հետևաբար ընկերությունը հորդորում է անտեսել այդպիսի առաջարկները:

Վիվա-ՄՏՍ-ի օրինական շահերը ոտնահարող հակաօրինական քայլերը, ներառյալ՝ սակագնային պլանի շրջանակներում տրամադրվող ծառայությունների մատուցման պայմանների հնարավոր խախտումները մշտադիտարկման առարկա են և չեն կարող անհետևանք մնալ:

Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից, այն է՝ այցելել www.mts.am կայքէջ, ֆեյսբուքյան https://www.facebook.com/MTSArmenia էջ, https://www.instagram.com/vivamts_official_page/ էջը Ինստագրամում, զանգահարել 111 անվճար թեժ գծին, շփվել մեզ հետ «111 օնլայն»-ի միջոցով կամ այցելեք մեր սպասարկման կենտրոններից մեկը:

Շնորհակալություն»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել