ԳԱԱ-ն նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Ակադեմիայի լրատվական բաժնից հայտնում են, որ ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին:

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել