Այս կրպակը ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․

«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։

Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել