Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հուլիսի 2-ից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկվելու է տեխնիկական ժամանակակից լուծումներով և թվային գործիքներով համալրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը։
«Կայքի վերազինման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող կայքն այլևս հասանելի չի լինի, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը կգործի https://ajurd.am հասցեով:
Խնդրում ենք 06.07.2021թ.-ին և դրանից հետո ավարտվող լոտերի աճուրդներին մասնակցելու համար գրանցվել 2021 թվականի հուլիսի 2-ից սկսած»,- ասված է հայտարարության մեջ: