Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։ Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։
Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։ Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր` քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։