ՀՀ-ում Արցախի հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է․
«Սիրելի արցախցիներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարությունը և խնդրում ենք ընդունել ի գիտություն:
Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին:
Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով:
Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»: