Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«Ի գիտություն ԱՀ Հադրութի շրջանից տեղահանված բնակչության և ստեփանակերտաբնակ քաղաքացիների
Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 16/20, 16/30 հասցեներում կբացվի Հադրութի «Դիզակ մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը։
Ընդունելության գործընթացը սկսված է։
Պահանջվում են հետևյալ փաստաթղթերը։
✅Դիմում
✅Լուսանկար 2 հատ 3×4
✅Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
✅Բժշկական տեղեկանք
✅Բնակության վայրից տեղեկանք
✅Ընտանիքի կազմի մասին տեղեկանք
✅Զոհված զինծառայողի, 1-ին, 2-րդ, 3-րդ, կարգի հաշմանդամության մասին տեղեկանք
✅Ծնողների աշխատանքի վայրից տեղեկանք
✅Ծնողներից մեկի անձնագրի պատճեն
✅Թղթապանակ
Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետյալ հեռախոսահամարով՝
☎️097 20 54 24»։