Մոտ մեկ ամիս է՝ ես հայրենիքին ծառայում եմ պետական նախարարի պաշտոնում. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի’ հայրենակիցներ

Մոտ մեկ ամիս է՝ ես հայրենիքին ծառայում եմ պետական նախարարի պաշտոնում: Ինչ խոսք, սա բավականին փոքր ժամանակահատված է իմ գլխավորած կառույցի գործունեության հաշվետվության համար, սակայն մենք ապրում ենք մի այնպիսի պայմաններում, որտեղ յուրաքանչյուր օր նոր խնդիրներ ու մարտահրավերներ են ծառանում և յուրաքանչյուր օր մենք բոլորս ուժերի ներածին չափով, բայց հաճախ գերլարումով, կառուցում ենք մեր վաղվա օրը:

Եվ թե որքան անվտանգ ու բարեկեցիկ է լինելու այդ օրը՝ հավասարապես կախված է յուրաքանչյուրիս մտածողությունից ու վարքագծից: Այս պարզ ճշմարտության գիտակցմամբ՝ ձեզ հրավիրում եմ երկխոսության՝ ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով՝

հուլիսի 1-ին, ժամը 10:00-ին, ասուլիսը ուղիղ կհեռարձակվի իմ, տեղեկատվական շտաբի և Արցախի հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջերով:

Տեսագրված տարբերակը հասանելի կլինի տվյալ էջերում, իսկ Արցախի հանրային հեռուստատեսությամբ՝ ըստ իրենց եթերացանկի:

Եթե ունեք հարցեր, դրանք նախօրոք կարող եք գրել այս գրառման տակ կամ ուղարկել [email protected] էլ. Հասցեով մինչև հունիսի 30-ը, ժամը 18:00-ը:

Ազատ ժամանակ լինելու դեպքում պատրաստ եմ պատասխանել նաև ասուլիսի ընթացքում մեկնաբանությամբ տրված հարցերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել