Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ինքը շահագրգռված չի եղել բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդրի լուծմամբ․ ԱԳ նախկին նախարար

Արցախի ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե գերիներին վերադարձնելու գին է որոշվել ականապատ տարածքների քարտեզների հանձնումն, ապա հասկանալի չէ, թե ինչու է հայկական կողմը Ակնայի ականապատման քարտեզը միայն տվել է գերիների շատ փոքր մասին վերադարձնելու համար, թեև, տեսականորեն, կարող էր հակառակորդին տալ ավելի շատ քարտեզներ ու ազատել բոլոր մեր գերիներին ու պատանդներին:

Այս կերպ տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ինքը շահագրգռված չի եղել բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդրի լուծմամբ, քանի որ ունենալով այդ հնարավորությունը՝ չի օգտվել դրանից մինչև ընտրությունների ավարտը: Սա հատուկ պարզաբանում պահանջող հարց է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել