Տեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբանի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչի թափուր հաստիքների առկայության մասին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում՝ առցանց լրացնելով դիմումը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. հունիսի 29-ը։
Մանրամասները` Տեսչական մարմնի պաշտոնական էջում։