«Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացատրեց, թե ինչու ոտքի կանգնցին կառավարության նիստից առաջ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներս մտավ:

«Ես կարծում եմ, որ սա մի քիչ նշանակալի երևույթ էր, մենք դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»,-նշեց նա:

Լրագրողի հարցին, որ ժողովուրդն է իշխանություն, ինչո՞ւ նրանց տեսնելիս ոտքի չեն կանգնում, Քերոբյանն ասաց. «Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում, գրկում ենք»:

Իր պաշտոնում վերանշանակվելու մասին նախարարի պաշտոնակատարն ասաց, որ եթե հնարավություն ունենա նորից ծառայել իր ժողովրդին, ապա ինքը պատրաստ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել