Շիրակի մարզի գերեվարված և անօրինական կերպով ադրբեջանական բանտերում պահվող զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց սկսել են նստացույց:
«Կարմիր խաչից ստացել ենք 3 հատ նամակ, մեկ հատ տեսաերիզ, 2 անգամ էլ զանգել է երեխեն: Ի՞նչ պիտի ասեր, ասել է, որ լավ է, հո՞ չէր ասի, որ վատ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողի հայրը:
Նրանք հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Իրնեց խոսքով նա ասել է, որ մի քիչ էլ համբերեն:
«7 ամիս համբերել եմ, ես էլ համբերելու տեղ չունեմ»,-նշեց նա: