Հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Հունիսի 23-ին՝ ժամը 19։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 5 հա բուսածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին, մարվել՝ 21։37-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել