Արմեն Չարչյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։ Նիստը նախագահում էր դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

«Դատարանն արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայություն, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է», – լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ դատարանի որոշման՝ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։

Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել