Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:
Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։
Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/06/image-7.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/06/image-6.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/06/image-6-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/06/image-4.jpg)