Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել իր պաշտոնում վերանշանակվելու մասին:
Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին` նշեց.
«Կարող եմ ասել, որ գործընթացը շարունակական է, չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Արդյոք առաջիկայում կլինի գերիների վերադարձ, նա ոչ մի մեկնաբանություն չտվեց: