Ավարտվեց Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումը

Քիչ առաջ ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումը: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ. Բավականին լարված եւ ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել