Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած ԱրՊՀ շրջանավարտների

Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած Արցախի պետական համալսարանի շրջանավարտների:

Այս մասին տեղեկացնում են ԱրՊՀ-ից:

«ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց դիպլոմները և համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում էին ներկայացրել ԱրՊՀ գրասենյակ, կարող են մինչև հունիսի 30-ը ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ դիպլոմները՝ ներկայացնելով նաև անձնագիրը:

ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնում հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արձակուրդի պատճառով ոչ աշխատանքային օրեր կլինեն: Դիպլոմների տրման գործընթացը կվերսկսվի օգոստոսի 2-ից: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 097 23 14 70», – ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել