Արա Այվազյանը՝ գերիների հարցի լուծմանը խոչընդոտելու մասին

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, և երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ լուծվեց՝ մեղադրելով Այվազյանին, որ վերջինս ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել