Մահացել է Հայաստանի առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի ֆեյսբուքյան էջը:
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Բալտայանի մահվան կապակցությամբ ընտանիքին և հարազատներին:
Ալեքսանդր Բալտայանը քաղաքացիական ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1972 թվականից:
Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Իլ-18 և Տու-134 օդանավերի վրա՝ որպես հրամանատար: Իր ավիացիոն գործունեության ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է թռիչքային ղեկավար պաշտոններ: Եղել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար։
Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, ունի այլ պարգևներ։
Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: