Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, 40-50 հոգով, զինված, գործել են ոստիկանների ներկայությամբ․ Հայկ Մարության

Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում և դրանցում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ պետական մարմիններ, դատական համակարգ․․․։

Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով ապօրինի շինարարությունների մասին։

«Մենք դեպք ենք ունեցել, որ գիշերը մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրման։

Կրպակի տեղադրմանը մասնակցել են 40-50 հոգի մարդ։

Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, իրենք զինված են եղել, ունեցել են տարբեր տիպի մահակներ, դանակներ, և ուղղակի չեն կարողացել կանգնացնել դա։ Դա եղել է 7-8 օր առաջ, ոստիկանության ներկայցությամբ։

Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից 2-ը ոստիկանների ներկայությամբ։ Քանի որ ոստիկանական ուժեր չկային, ոստիկանները զբաղված էին նաև ընտրությունների անցկացման ապահովմամբ, ուղղակի չեն կարողացել դրա դեմն առնել։ Կանգնել են, տեսել, թե ինչ է կատարվում»,-ասաց Հայկ Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել