Երևանի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորությունները կկատարի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մարությանը շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղուն աշխատանք:
Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: