Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 4.572.317.358 |
2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 1.286.016.534 |
3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 65.875.444 |
4 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 32.160.869 |
5 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 2.107.394.817 |
6 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 74.058.594 |
7 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 69.343.206 |
8 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 176.873.856 |
Հանրագումար | 8.384.040.678 |