Պետք է սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ․ Ռոբերտ Քոչարյան

«Ես ինքս գործադիրի մարդ եմ, ես օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում»․ այս մասին այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը կվերցնի պատգամավորի իր մանդատը։

Նա նշեց, որ թիմում սրա վերաբերյալ հակասական կարծիքներ կան։

«Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ես ավելի շատ հակված եմ դա չանելու։ Բայց վերջնական որոշում դեռ չունենք, պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը ես կայացնեմ։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում, անկեղծ ասեմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել