Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Կիսագաղութային ռեժիմի տիրապետության պայմաններում տեղի ունեցած հերթական ընտրությունները որևէ էական չափանիշով չտարբերվեցին նախորդներից։
Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։

Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով բազմաթիվ փաստեր, հայտարարում ենք, որ.

1) տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի,

2) այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել