Դիմում են ՍԴ սեփական «ընտրազագվածին» սգից հանելու համար. Ստյոպա Սաֆարյան

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստան դաշինքը հայտարարել է, թե դմելու է Սահմանադրական դատարան․․․ Չէ, սա անեկդոտ կամ կատակ չէ։ ՍԴ դիմել է այն դաշինքը, որի թեկնածուները և ակտիվիստները բռնվում կամ փաստարկված մեղադրվում էին ընտրակաշառք բաժանելու, վարչական լծակներ ու ճնշումներ կիրառելու մեջ։ Հուսամ՝ Պատիվ ունեմ դաշինքն էլ կմիանա նրանց՝ քանի որ բացարձակ նույն բանով էին զբաղված։ Իհարկե դիմում են սեփական «ընտրազագվածին» սգից հանելու համար՝ թե իբրև հաղթել ենք, բայց մեր «ձայները» գողացել են ու սպասեք՝ դեռ «կՌելու ենք»։

Մի խորհուրդ և արձանագրում․ Հայաստան դաշինքը Պատիվ ունեմ-ի հետ միասին ունակ են չեղյալ ճանաչել ընտրությունները, եթե փաստագրված ՍԴ-ին ներկայացնեն, թե ինչ են արել ընտրությունների ժամանակ։ Դա տպավորիչ է, վստահեցնում եմ։ Այդ դեպքում ընտրությունները չեղարկելու ՍԴ-ի որոշումը կհամարեմ արդար։ Թե այդ, թե այլ դեպքում եթե նոր ընտրություններ նշանակվեն՝ քաղաքական ուժերով ու հասարակութամբ պետք է պահանջենք չեղյալ համարել այդ դաշիքների գրանցումը որպես թեկնածու։ Անգամ երեկ տեղի ունեցած ընտրությունների դեպքում դա պետք է արվեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել