Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է. ՔԿ

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Կրակել են ավտոմեքենայիս վրա:

Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու:

Որից հետո հայտարարություն էր տարածել ոստիկանությունը.

«Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել