7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Յուրաքանչյուր ընտրություն մի հերթական փորձություն է:
Ամեն փորձություն նոր հնարավորություն է ուժերը փորձելու, սեփական սխալները գիտակցելու, դասեր քաղելու և ուժեղանալու:
Այս անգամ այսպես ստացվեց:
Կյանքը շարունակվում է, մեր քաղաքական գործունեությունը նույնպես: Մենք շարունակում ենք առաջ նայել ու երբեք չհանձնվել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ձայնը մեզ վստահած բոլոր քաղաքացիներին ու ասել, որ անկախ ամեն ինչից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեզ չընտրած քաղաքացիներին՝ մեզ իրականությունից կտրվել չթողելու համար:
Մաղթում եմ մեր երկրին համերաշխություն և հաղթանակներ:
Դեռ կտեսնվենք »։