Էրեբունիում այսօր պատուհաններն ու պատշգամբների դռները փակ պահեք․ վարչական շրջանից զգուշացնում են

Էրեբունի վարչական շրջանից հայտնում են․

Այսօր բույսերի բուժման աշխատանքներ են իրականացվելու Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների փողոցի խաչմերուկից դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ընկած հատվածը։

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և գիշերը՝ ժամը 01։00-ից մինչև առավոտյան 6։00-ը փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել