«Այո, մի տեղ և մեծապես իմ մեղավորությունն է նաև, որ մենք այսօր «քիչ» ենք». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ՔՈ ընտրող, և ՔՈ աջակից, ես քո ցավը տանեմ, վստահ եղիր, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, վստահ եղիր, որ չես զղջալու այսօրվա տված ՔՈ քվեի համար։ Դու այն մարդն ես, որ դժվարություններից չի վախենում, թավիշից, պողպատից ու մինչև քոքը մաշողներից չի ընկրկում ու բոլոր դեպքերում իր գաղափարական ընտրությունը կատարել է հանուն գիտակցված, քրժեքային, այլ ոչ թե պոպուլիստական ապագայի։

Այո, մի տեղ և մեծապես իմ մեղավորությունն է նաև, որ մենք այսօր «քիչ» ենք, բայց վստահ եղիր, որ ՔՈ-ն թևակոխում է նոր փուլ ու մենք միասին ամեն ինչ գլուխ ենք բերելու։

Ես ամեն ինչ անելու եմ, որ դու մի վայրկյան իսկ չկասկածես քո կատարած ընտրության ճշմարիտ լինելու մեջ։
Մեզ ուժ, եռանդ ու հաստատակամություն եմ մաթում մեր երազած Հայաստանի կառուցուման գործում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել