«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել:
Պահանջում եմ անհապաղ հերքում տարածել, կամ կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր»: