ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին հնգյակում են․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 5․23%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3․96%
  • «Հանրապետություն» կուսակցություն – / 3․04%
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել