Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետությունում քվեարկության նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ հաշվարկվել է 1,237,314 ընտրողի ձայն։ Առաջատարը ՀՀ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (667302 ձայն, 54.23%), 2-րդը «Հայաստան» դաշինքն է (256887 ձայն, 20.87%), 3-րդը՝ «Պատիվ ունեմ»-ը (64534 ձայն, 5.24%)։
4․ ԲՀԿ․ 49081 ձայն, 3.99%,
5․ «Հանրապետություն» կուսակցություն. 37193 ձայն, 3.02%։