Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես եւ պայմանավորվել ենք՝ հունիսի 21-ին, երեկոյան ութին՝ ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը»։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 1983 (2008-ից) ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Արդեն ամփոփվել են 1,237,314 քվեարկության արդյունք (ընդհանուր՝ 1 281 174-ից), ըստ որի առաջին հնգյակում են․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 54․23%
- «Հայաստան» դաշինք – 20․87%
- «Պատիվ ունեմ» դաշինք – 5․24%
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3․99%
- «Հանրապետություն» կուսակցություն – 37 193 / 3․02%